Մանկավարժական փետրվարը Աշոտ Բլեյանի օրագրում Համեցեք Բլեյանի դպրոց՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր… Սա՝ որ շփոթող չլինի, որ նույն անունն է…Ես հեծանվով եմ, հասցեն իմ, հեռախոսը, էլ. փոստը, բլոգը,ֆեյսբուքյան էջը հայտնի են… Ես եմ հեղինակն իմ գործի… Իմ ամեն օրվա գրի, խոսքի, ելույթի, հանդիպման, գործի մեջ կա այս հրավերը. այդպիսին է մեր ստեղծած մանկավարժությունը՝ դպրոցը՝ իր նախակրթարաններով-դպրոց-պարտեզներով, միջին ու ավագ դպրոցով՝ առկա ու առցանց, հեռավար, տնային ուսուցմամբ, քոլեջով մասնագիտական ուսուցման, ուսումնական կենտրոններով լրացուցիչ կրթության, երկարօրյայով. Ձեր ընտրությունն ենք… Դպրոց-համագործակցություն-նորարարություն… Իմ երեկվա գրին, հրապարակված փետրվարյան օրացույցին նայողը կտեսնի՝ այսպիսի օրակարգով կրթահամալիրի նոր տարվա գործունեության կազմակերպման վճռականությունը… Առաջ ընկնել…