Նոամ Չոմսկի1
Ես Նոամ Չոմսկին եմ՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի թոշակի անցած պրոֆեսոր: Ինստիտուտում աշխատել եմ 65 տարի:
Կարծում եմ, որ ավելի լավ չեմ պատասխանի այն հարցին, թե ինչ է նշանակում իսկապես կրթված լինելը, քան եթե հետ գնամ և տվյալ նյութի մասին մի քանի դասական տեսակետներ արտահայտեմ: Օրինակ՝ ժամանակակից բարձրագույն կրթության համակարգի հիմնադիր, մեծ հումանիստ, լուսավորության դարաշրջանի ակնառու ներկայացուցիչ Վիլհելմ Հումբոլդի արտահայտած տեսակետները, որ կրթության և մարդու զարգացման մասին շատ է գրել և, իմ կարծիքով, հիմնավոր կերպով պնդում էր, որ մարդ արարածին ինքնիրացված համարելու գլխավոր սկզբունքը և անհրաժեշտ պայմանն այն է, որ նա կարողանա անկախ, առանց արտաքին վերահսկողության հարցադրումներ անել և կառուցողաբար ստեղծել:
Այս միտքը ժամանակակից պատկերացմամբ մի ֆիզիկոս է արտահայտել հենց այստեղ: Նա իր ուսանողներին ասում էր, որ կարևոր չէ, թե ինչ են նրանք ուսումնասիրում սովորելու ընթացքում: Կարևորն այն է, թե ինչ են բացահայտում:
Այս տեսակետից, իսկապես, կրթված լինել՝ նշանակում է հարցադրումներ անողի դերում լինել և ստեղծել քեզ հասանելի ռեսուրսների հիման վրա, որոնք հասկանում ես և գոհունակությամբ ընդունում:
Իմանալ, թե որ կողմից պետք է նայել, իմանալ, թե ինչպես պետք է ձևակերպել լուրջ հարցերը, կասկածել ընդունված ստանդարտ ուսմունքներին, գտնել սեփական ուղին, ձևակերպել այն հարցերը, որոնց պատասխաններն արժանի են գտնվելու, և որոնել այն արահետը, որով գնալու ես, որպեսզի գտնես պատասխանը:
Դա նշանակում է իմանալ, շատ բաներ հասկանալ. բայց ուղեղում ամբարված գիտելիքից շատ ավելի կարևոր է իմանալ, թե ո՛ր կողմը պետք է նայել, ինչպե՞ս նայել, ինչպե՞ս հարցադրում անել, ինչպե՞ս մարտահրավեր նետել, ինչպե՞ս անկախ գործել, ինչպե՞ս այլոց հետ համերաշխ համագործակցությամբ դիմագրավել աշխարհի մատուցած և սեփական հարցադրումների, հետազոտությունների, ինքնակրթության արդյունքում առաջացած մարտահրավերները:
Ահա թե ինչպես պետք է կրթական համակարգը զարգացնի անձին մանկապարտեզից մինչև դպրոցն ավարտելը, և երբեմն, լավագույն դեպքերում, երբ այդպես է լինում, դա մարդկանց դարձնում է (առնվազն իմ չափորոշիչներով) լավ կրթված:
Թարգմանության աղբյուրը